211652_close_icon
views-count2628 դիտում article-date 17:47 17-08-2018

ՀՀ Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ Չեն Ֆանին և Զոլտան Հրացկուն։ Փորձագետները ներկայացրել են «Կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը` ամբողջությամբ վերլուծելով կաթի արտադրությանը նպաստող կերային ռեսուրսները և ուսումնասիրելով տարբեր տեսակի կաթնամթերքի պահանջարկը, մշակել ռազմավարություն կաթնամթերքի արժեքային շղթայի կերային արտադրության և վերամշակման ոլորտների բարելավման նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը ընդգծել է, որ անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ոլորտներից է, հետևաբար հետաքրքրված է կերային բազայի ավելացմամբ։ Ուսումնասիրվող խնդիրների լուծումը ոչ միայն կբարելավի գյուղական տնտեսությունների եկամուտները, այլև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կապահովի բարձրորակ և մատչելի կաթնամթերքի առկայությունը հայ սպառողների համար: Տեխնիկական համագործակցության այս ծրագիրը (ՏՀԾ) թիրախավորում է կաթնամթերքի արժեշղթայի ելակետային և ելքային ենթաոլորտները՝ մշակելով տնտեսական մոդել, որը ցույց կտա բարելավված կերակրման, կաթի արտադրության և վերամշակման արդյունավետ փոխկապվածությունն ու կաթնամթերքի ոլորտի առավելագույն ներուժը՝ ինքնաբավության և արտահանման պոտենցիալի առումով: Ծրագրի նպատակն է կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացումը՝ կերային ռեսուրսների բարելավման և վերամշակման ոլորտին ավելի նպատակային ներդրումներով աջակցելու միջոցով: Այս երկու ոլորտների փոխկապակցվածությունը էական է, քանի որ միայն դրանց արտադրողականության զուգահեռ բարելավման պարագայում կաթնամթերք արտադրող ֆերմերները կարող են ավելի շատ եկամուտներ ստանալ։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր