1954 դիտում
15:46 24-01-2022
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրները քննարկել են գյուղատնտեսության ընթացիկ խնդիրները
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ անդամ երկրները երեք օր շարունակ քննարկում էին գյուղատնտեսության ընթացիկ խնդիրները, որոնք առանցքային դեր ունեն տարածաշրջանում պարենային համակարգերն ավելի լավ սնուցման նպատակով վերափոխելու գործում:
Ամփոփվել է գյուղատնտեսության հարցերով Եվրոպական հանձնաժողովի քառասուներկուերորդ նստաշրջանը, որտեղ քվեարկել են նաև գյուղմթերքի արտադրության բարելավման քաղաքականության առաջարկությունները՝ ուղղված գյուղական վայրերի տնտեսության աջակցման և գենդերային հարցերի խթանմանը։
Գյուղատնտեսության հիմնախնդիրների շուրջ համագործակցության խթանման և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 55 անդամ երկրներին առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՊԳԿ-ն երկու տարին մեկ անգամ Հանձնաժողովի նիստ է հրավիրում: Այս նիստը նվիրված էր բոլորի, մասնավորապես առավել խոցելի խմբերի համար առողջ և սննդարար սննդակարգի ապահովմանը, ինչպես նաև նաև թերսնուցման բոլոր ձևերի քննարկմանը։
Անդամ երկրները կարևորեցին այն փաստը, որ պարենային համակարգերը պետք է դիտարկել ոչ թե որպես միագիծ և նեղ գաղափար, այլ որդեգրել ամբողջական և համապարփակ մոտեցում, որը կօգնի ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր, և, ի վերջո, ավելի լավ կյանք ապահովել՝ ներառելով ոլորտային համագործակցություններ և փոխզիջումային մոտեցումներ։ COVID-19 համավարակի հետևանքով առաջացած խաթարումներն ավելի կանաչ և կենսակայուն լուծումների ձևավորման հնարավորություն են ընձեռում:
Այս նկատառումներից ելնելով, պարենի արտադրության, վերամշակման, բաշխման, պատրաստման և սպառման ձևերի վերափոխման, ինչպես նաև տարածաշրջանում սնուցման բարելավման նպատակով Հանձնաժողովն առաջարկում է ամրապնդել համագործակցությունն ու միջոլորտային երկխոսությունը, առողջ սնուցման ու կենսակայունության համադրումը, մեծացնել հավասարությունը և համընդգրկունությունը՝ նպաստելով առավել խոցելի խմբերի կենսապայմաններին ու սնուցմանը, ինչպես նաև ավելացնել ներդրումներն ագրոպարենային համակարգերում՝ արտադրության բարելավման և հավելյալ արժեքի ստեղծման միջոցով։
«Պարենային համակարգերը պետք է բազմազանեցվեն՝ ավելի մեծ դիմացկունության և կենսակայունության, և, ի վերջո, բազմազան ու սննդարար սննդամթերքի հասանելիության բարելավման համար: Ավելի լավ արտադրություն ապահովելու համար պետք է արտադրության ծավալների, մշակաբույսերի, շուկայավարման ուղիների, ֆինանսական աղբյուրների, ֆինանսական գործիքների, տեխնոլոգիաների, հավելյալ արժեքի ու սոցիալական գործընթացների ավելի մեծ բազմազանություն ապահովենք», - ասաց Գյուղատնտեսության հարցերով Եվրոպական հանձնաժողովի քարտուղար Պյոտր Վլոդարչիկը: «Հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց այս մոտեցումը։
Դրա կարևորությունն է փաստում նաև պետությունների մասնակիցների, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և գիտակրթական շրջանակների դիտորդների ռեկորդային թիվը»: Ամփոփիչ զեկույցն անդամներին խրախուսում է ակտիվորեն նպաստել թվային տեխնոլոգիաների նորարարություններին և աջակցել ֆինանսական համակարգերի զարգացմանը, որտեղ ֆինանսական գործիքներն ու ծառայություն մատուցողները կարող են ավելանալ և բազմազան դառնալ:
Այս ամենին սատարելու նպատակով ՊԳԿ- ն հանձն առավ, ի թիվս այլոց, նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը, տրամադրել համապատասխան տվյալներ և վերլուծություն, ինչպես նաև խթանել կանաչ, բնության վրա խարսխված լուծումները: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը զարգացման կարգավիճակի, բնական պաշարների և կառուցվածքային առանձնահատկությունների տեսանկյունից խիստ բազմազան է, ուստի տարբեր երկրներ թերսնուցման և տեղական պարենային համակարգերի ու գյուղական բնակավայրերի կենսակայուն և համընդգրկուն վերափոխման հետ կապված տարբեր արգելքների ու դժվարությունների են առերեսվում:
Տարածքային մոտեցումները, որոնք զարգացման որոշիչներ են համարում բնապահպանական, սոցիալական և տնտեսական տարբերությունները`տեղական մակարդակում ավելի ընդգրկուն տնտեսական, սոցիալական և բնապահպանական զարգացման հասնելու կարևոր գործիքներ են և, միևնույն ժամանակ, ապահովում են դրանց ներառումն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներում, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 օրակարգում:
«Տարածքային մոտեցումների սկզբունքների ներառումն ազգային օրակարգերում կարող է օգնել հասնելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և ոչ ոքի չանտեսելու հանձնառության իրագործմանը», - հավելեց Պյոտր Վլոդարչուկը:
Առաջընթաց գենդերային հավասարության գործընթացում 2010 թվականից ի վեր տարածաշրջանում ՊԳԿ-ի ծավալած գործունեության մեջ գենդերային և սոցիալական ներառման խնդիրների արտացոլման հարցում գրանցած առաջընթացը Հանձնաժողովի օրակարգի մշտակա կետերից է։
Ընթացող նստաշրջանում ՊԳԿ-ն ներկայացրեց այս աշխատանքը, որն ամփոփված է 2019-2022 թթ. Գենդերային հավասարության տարածաշրջանային ռազմավարության և գործողությունների 2019-2022 թթ. ծրագրում, ինչպես նաև առանձնացրեց գենդերային այն բարդ խնդիրները, որոնք սահմանափակում են ԿԶՆ-ների իրագործման առաջընթացը և հետագա ուշադրություն ու գործողություններ են պահանջում։
Այս հիմնահարցերից ելնելով ՊԳԿ-ն գենդերային տեսանկյունից վերափոխիչ գյուղատնտեսության քաղաքականություն է առաջարկում, որոնք կարող են անդրադառնալ անհավասարության խորքային պատճառներին և արտացոլել գյուղական վայրերում կանանց մասնակցությունը ագրոպարենային ոլորտի արժեշղթաներին, բարելավել տվյալների հավաքագրումը և գենդերային վիճակագրությունը, ինչպես նաև հետագայում վերլուծել գենդերային բացերը՝ գյուղատնտեսական ծառայությունների, արտադրանքի և միջոցների հասանելիության տեսանկյունից։ Ի լրումն, անդամ երկրները և ՊԳԿ-ն պետք է շարունակեն հզորացնել գյուղական վայրերում կանանց կարողությունները՝ նպաստելով նրանց մասնակցությանը որոշումների կայացմանը և տնտեսական, սոցիալական ու բնապահպանական նպատակային քաղաքականությունների և ծրագրերի ձևավորմանը, որոնք կանանց համար եկամտի բազմազան և կենսունակ հնարավորություններ կապահովեն:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության
կազմակերպություն (ՊԳԿ)

Նմանատիպ նյութեր
2628 դիտում
17:47 17-08-2018
ՀՀ Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին
2880 դիտում
17:35 11-01-2019
Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
439 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
460 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1069 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN