211652_close_icon
views-count4750 դիտում article-date 13:37 17-08-2018

«Ռեալը» պատրաստվում է ՖԻՖԱ-ին բողոք ներկայացնել «Ինտերի» դեմ

«Ռեալը» մտադիր է բողոք ներկայացնել «Ինտերի» դեմ՝ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ բանակցությունների պատճառով: Իտալական ակումբը ամռանը ցանկանում էր ձեռք բերել 32-ամյա խորվաթին և նրա գործակալների հետ բանակցություններ էր վարում: Թեպետ երկու ակումբների միջև լավ հարաբերություներ են, սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստվում է իրավական քայլեր ձեռնարկել «Ինտերի» նման վարքագծի առթիվ և դիմել ՖԻՖԱ-ին: Նշվում է, որ այսօր կկայանա Մոդրիչի և Պերեսի միջև վճռորոշ հանդիպումը՝ իտալական ակումբ հնարավոր տրանսֆերի կապակցությամբ: Սակայն արքայակակն ակումբը բացառում է, որ Մոդրիչին բաց կթողնի:

Նմանատիպ նյութեր