3948 դիտում
18:48 17-08-2018
Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկած քայլերթի ընթացքում լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է` դառնա նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալը, Փաշինյանը նշեց, որ Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու:
«Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու, ինչը նշանակում է, որ բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում՝ կոռուպցիոներներ»,- նշեց վարչապետը:
Վարչապետը նաև նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում բացառելու է նաև բռնությունը:
«Ներհայաստանյան հարցերում բռնություն չի լինելու, ես դա երաշխավորում եմ, ով կփորձի այս կանոնը խախտել, Հայաստանի Հանրապետության օրենքի ողջ խստությամբ կպատժվի»,- շեշտեց Փաշինյանը:
Քայլերթը շարժվում է Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքը:
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
12:40 25-01-2022
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու. պատգամավոր
649 դիտում
08:05 12-09-2024
Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ քաղհալածյալներ. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
730 դիտում
12:33 04-01-2025
Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան