32976 դիտում
10:53 20-08-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Շենգավիթի թաղապետարանի 1-ին կարգի 26–ամյա մասնագետը Տիգրանաշենի ոլորաններում 200 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 26-ամյա Գոռ Ավագյանը իր վարած ВАЗ 21014 մակնիշի 35 RM 427 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչներ, 25-ամյա Հակոբ Շախիկյանը և 23-ամյա Ռուբիկ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարահին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2 սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Մարգար Մարգարյանը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ավագյանն աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի 1-ին կարգի մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+