86089 դիտում
20:48 21-05-2023
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Toyota corolla-ն ու Vaz 21099-ը. վերջինը 500 մետր գլորվելով հայտնվել է ձորում. կա 2 զոհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 18:45-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Toyota corolla և Vaz 21099 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։
Բախման հետևանքով 099-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Փրկարարները մահացածներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ձորում, մյուսին էլ՝ ավտոմեքենայի մեջ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, գումարտակի հրամանատար Արսեն Մարտոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություններ են կատարում ՃՈ ավագ տեսուչ Տարոն Մալխասյանն ու տեսուչ Միսակ Սողոյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ՃՈ տեսուչներին հաջողվում է։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղուկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչկան խումբը՝ բաժնի պետի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։
Այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Լևոն Անտոնյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+