2490 դիտում
10:34 21-08-2018
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը հոգեբուժական կազմակերպությունների ոլորտում
Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝
• հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև․
• մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը և այլն․
• թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվել են հոգեբույժի մասնագիտության առավելությունների և գործառույթների վերաբերյալիրազեկումներ․
• մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ,հիգիենիկ և այլ անհրաժեշտ պարագաներ։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Առողջապահության նախարարի նախաձեռնած քայլերը զեկույցում տեղ գտած խնդիրների վերացմանուղղությամբ: Պաշտպանը կշարունակի ձեռնարկել հետևողական քայլեր այդ խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մասնավորապես, առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բացթողնամնն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ:
Խախտումներ են արձանագրվել նաև պատշաճ սնունդ տրամադրելու, լաբորատոր հետազությունների միասնականության բացակայության և այլ հարցերի հետ կապված: Զեկույցում արձանագրված է պատշաճ վերահսկողության համակարգի, ոլորտի մարմիններիմիջև գործառութային հստակ տարանջատման բացակայությունը։
Դրանից բացի, հոգեբուժական կազմակերպություններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Նմանատիպ նյութեր
1437 դիտում
17:40 20-04-2016
Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
Այս բաժնից
571 դիտում
19:31 24-10-2024
Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները
604 դիտում
19:19 24-10-2024
Քննարկվեցին հայ-եգիպտական տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր
430 դիտում
19:07 24-10-2024
Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն