5694 դիտում
20:59 22-08-2018
Սոցիալական ապահովության ծառայությունները պետք է վերադարձվեն նախարարության ենթակայության տակ. Մանե Թանդիլյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է սոցիալական ապահովության ծառայությունները վերադարձնել նախարարության ենթակայության տակ, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նախարարի խոսքով` սոցիալական ապահովության ծառայություններում կատարվող չարաշահումների մասին լուրերը մեծ ազդեցություն են ունենում նախարարության հեղինակության վրա, սակայն այդ ծառայությունները որևէ առնչություն չունեն նախարարության հետ:
«Դրանք նախարարության ենթակայության ներքո չեն: Սոցիալական ապահովության ծառայությունները կա՛մ համայնքի ենթակայության ներքո են, կա՛մ՝ մարզպետարանի: Այդ աշխատակիցները մեր նախարարության հետ որևէ առնչություն չունեն: Նրանց չարաշահումների արդյունքում խոցելի են դառնում այն խմբերը, և չարաշահվում են այն մարդկանց գումարները, ովքեր պետության հովանու ներքո են»,- ասաց Թանդիլյանը:
Ըստ նրա` այստեղ նախարարությունը ունի բացահայտ հեղինակության ռիսկ, որովհետև քաղաքացին այդ պահին չի մտածում, որ սոցիալական ապահովության ծառայությունները նախարարության հետ որևէ առնչություն չունեն:
«Ակնհայտ է, որ սա մեր հեղինակության վրա է ազդում և մենք ստիպված ենք անդրադառնալ ու հասկանալ, թե ինչպես տալ այս խնդրին լուծում: Առաջին լուծումը, որ անելու ենք՝ այդ կառույցները վերադարձնելու ենք նախարարություն, որպեսզի կարողանանք վերահսկել ռիսկը»,- ընդգծեց Թանդիլյանը:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
21:35 29-05-2023
Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով․ Մանե Թանդիլյան
2291 դիտում
10:44 10-12-2020
Չի լինելու արցախցի, որ չստանա հասանելիք սոցիալական աջակցությունը. Մանե Թանդիլյան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին