6016 դիտում
21:44 22-08-2018
Կամավոր զենք-զինամթերքի հանձնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի Անտառային փողոցի մի բնակիչ կամավոր ոստիկանություն է հանձնել 7,62 մմ տրամաչափի կարաբին հրացան, նույն տրամաչափի ՊԿՏ գնդացիր, 7,62 մմ տրամաչափի 200 փամփուշտով շղթա, 16 հատ տրոտիլի փաթեթ, 2 մալուխ, 16 պայթուցիչ և 7070 տարբեր տրամաչափի փամփուշտ:
Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել Արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ, պատերազմից հետո թաքցրել նկուղում :
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6033 դիտում
17:13 07-02-2018
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արարատի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1902 դիտում
22:42 21-04-2022
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1107 դիտում
10:39 13-07-2022
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության տարածքային բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1783 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)