5882 դիտում
20:38 23-08-2018
Չարաշահումները կրել են զանգվածային բնույթ՝ կլանելով պետական կառավարման ամենատարբեր ոլորտները. Հայկ Գրիգորյանը տվյալներ է ներկայացրել
Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, և հարուցված քրեական գործերի թիվը հիմք է տալիս ասելու, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։
Մասնավորապես՝ դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և ԲՈՒՀ-երում կատարված առերևույթ չարաշահումների փաստով հարուցվել է 59 քրեական գործ, բժշկական կենտրոններում կատարված չարաշահումների փաստերով ` 29, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված չարաշահումներով՝ 140, սոցիալական ծառայության և «Հայփոստ»-ի աշխատակիցների կողմից կատարված չարաշահումներով՝ 224 քրեական գործ, իսկ ապօրինի ծառահատումներով հարուցվել է մոտ 170 քրեական գործ։
Բացի այդ, քրեական գործեր են հարուցվել նաև ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող 26 ընկերությունների կողմից առերևույթ կատարված յուրացումների դեպքերի առթիվ։
ՀՀ ՔԿ նախագահն ասել է, որ հետևողական քայլեր են ձեռնարկում՝ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
Այսօրվա դրությամբ կոմիտեի դեպոզիտ հաշվին առկա 417 մլն. դրամը, որը փոխանցվել է առերևույթ չարաշահումներ թույլ տրված անձանց կողմից՝ որպես պատճառված վնասի հատուցում, մի շարք քրեական գործերով արգելանք է դրվել նաեւ մեղադրյալների գույքի վրա։
ՔԿ նախագահը նշել է, որ ուշադրության կենտրոնում են պահում նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ Ընդհանուր առմամբ վերականգնված գումարը կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ։
Քննչական կոմիտեն առաջիկայում կներկայացնի ամփոփ տվյալներ՝ բացահայտված չարաշահումների և պետությանը պատճառված վնասի վերականգնումների ծավալների վերաբերյալ՝ ըստ ոլորտների։
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
19:09 20-12-2023
ՀՀ տարբեր մարզերը և ամենատարբեր ոլորտները ներկայացնող 100-ից ավելի կանանց հետ ամփոփեցինք տարին. Աննա Հակոբյան
Այս բաժնից
1594 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1444 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1078 դիտում
17:29 02-02-2025
ԶՊՄԿ-ն պարզաբանում է տարածել լրագրողների համար ստեղծված իրավիճակի շուրջ