22852 դիտում
21:28 26-08-2018
Վանաձորում թալանել են տեղի 4-րդ երաժշտական դպրոցի ուսուցչուհու տունը. վնասը կազմում է մոտ 1,5 մլն դրամ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես գործերով քննիչ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 26-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 129 շենքի բնակչուհի, 23-ամյա Անժելա Տոնոյանը և հայտնել, որ օգոստոսի 25-ի ժամը 13:00-ից մինչև այսօր գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան մուտքի դուռը բացելու միջոցով ներս են մտել բնակարան, և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ինչպես նաև ոսկյա ու արծաթյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, գողը կամ գողերը նշված բնակարանից տարել են 7000 ՌԴ ռուբլի, 200 հազ. դրամ, 300 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 1 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, գողոնը պատկանում է Վանաձորի թիվ 4 երաժշտական դպրոցի ուսուցչուհի, 55-ամյա Սրբուհի Առաքելյանին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
29716 դիտում
16:00 30-09-2017
Վանաձորում թալանել են «Սանուս Դենտ» կլինիկայի տնօրենի տունը, վնասը կազմում է 2 մլն 800 հազար դրամ
49397 դիտում
19:07 02-07-2018
Վանաձորում թալանել են տեղի բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբույժի տունը. գողոնը կազմում է մոտ 7 մլն դրամ