29719 դիտում
16:00 30-09-2017
Վանաձորում թալանել են «Սանուս Դենտ» կլինիկայի տնօրենի տունը, վնասը կազմում է 2 մլն 800 հազար դրամ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Ուռուսյանը և հայտնել, որ սեպտեմբերի 28-ի ժամը 16։00-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան 1-ին հարկի ննջասենյակի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողություն կատարել։
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թորոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Տարոնի քննչական բաժնի քննիչները։
Պարզվել է, որ բնակարանից գողացել են «Սամսունգ գալաքսի» ֆիրմայի պլանշետ, «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույց, «Ֆիջուս» ֆիրմայի համակարգչի մոնիտոր, արծվի տեսքով կերամիկայից պատրաստված արձան, ոսկեգույն մետաղական մոմակալ, փղի տեսքով կերամիկայից պատրաստված 2 հատ արձան, հնաոճ հեռախոս (անտիկվար), «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույց, ինչպես նաև կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 1 մլն 900 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ՝ ստահակը կամ ստահակները Հ. Ուռուսյանին պատճառել են 2 մլն 800 հազար դրամի վնաս։
Գ. Շամշյանի տեղկություններով՝ Հ. Ուռուսյանն աշխատում է «Սանուս Դենտ» կլինիկայի տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
22852 դիտում
21:28 26-08-2018
Վանաձորում թալանել են տեղի 4-րդ երաժշտական դպրոցի ուսուցչուհու տունը. վնասը կազմում է մոտ 1,5 մլն դրամ
29456 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի