211652_close_icon
views-count15424 դիտում article-date 13:37 27-08-2018

«Յոլա գնալու» ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է. վարչապետն այցելել է Գումի շուկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է, հերիք է՝ ինչքան յոլա գնացինք: Այս մասին Գումի շուկայի վաճառողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շրջայց է կատարում Գումի շուկայում՝ ծանոթանալու համար գյուղմթերքի գներին: Նա ահազանգեր էր ստացել, որ գյուղմթերքի գները թանկացել են: «Լոլիկն 800 դրամո՞վ եք վաճառում, այս սեզոնին տարօրինակ է: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի լոլիկ է հայտնվել շուկայում: Իսկ տանձը 300-ից 2000 դրամով է վաճառվում:»,- նշեց վարչապետը, ինչին ի պատասխան վաճառողները տեղեկացրին, որ լոլիկի գինը տատանվում է 150-1000 դրամ՝ կախված որակից: Հարց ու պատասխանի ժամանակ վարչապետին հայտնեցին, որ բացի լոլիկից նաև թանկացել է վարունգը, ձմերուկը, սմբուկը: «Գյուղացիները թանկ են տալիս, թանկ ենք վաճառում: Բայց պատճառը եղանակն է, այս տարի շոգ էր, շոգը ամեն ինչ վառեց»,- ասացին վաճառողները: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/27/Pashinyan/2775141]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր