211652_close_icon
views-count26447 դիտում article-date 09:48 11-10-2018

ՀՀ ներքին շուկա­յում կարագի 1 կգ-ի գինը 9.4 դոլար է՝ միջազգային շուկա­յի գնից 5 դո­լարով ավելի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարագի գները միջազգային շուկա­յում այս տարվա մայիսից սկսած նվա­զում են: Օրինակ՝ եթե մայիսին կարագի մեկ կգ-ն կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վա­ճառվում է 4 դոլարով: Բայց չնայած սրան՝ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունա­կում է բարձր մնալ, երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգ­րամը վաճառվել է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 4550- 4600 դրամով: Այսինքն՝ ներքին շուկա­յում կարագի մեկ կիլոգրամը գերազան­ցում է 9.4 դոլարը՝ միջազգային շուկա­յում սահմանված գնից ավելի քան 5 դո­լարով ավելի: Միաժամանակ, նկա­տենք, բարձր գնի պատճառով Հայաս­տանում շարունակում են նվազել կարա­գի սպառման ծավալները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր