10288 դիտում
17:36 27-08-2018
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած կնոջ մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, ալկոհոլ
Օգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված Գ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Կ. Վ.-ին, ում ճամպրուկից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված բջջային հեռախոսի մեկ մարտկոց և պլաստմասսե երկու շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 24-ին՝ 16:00-ի սահմաններում, աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Դ.-ի անվամբ քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը, որի մեջ հայտնաբերել են դառնահամ զանգվածով յոգուրտի պլաստմասսե տարա:
Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ն. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային մեկ հեռախոս, «Դիմեդրոլ» գրառմամբ հեղուկով 18 սրվակ և 86 դեղահաբ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
790 դիտում
12:42 05-09-2024
«Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրի մոտ ծառայողները հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին