211652_close_icon
views-count5253 դիտում article-date 19:45 29-08-2018

Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը պատասխանել է Արմեն Աշոտյանի հարցին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը գրավոր պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն հարցին: Արմեն Աշոտյանը, որպես Արևելյան գործընկերության EURONEST խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, հուլիսի 9-ին գրավոր դիմել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն՝ (EUROPEAN EXTERNAL ACTION SERVCE) միջազգային և եվրոպական ինստիտուտներում քաղաքական կոռուպցիայի դրսևորումների և դրա դեմ պայքարի առնչությամբ և ստացել պատասխան: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Արմեն Աշոտյանը տեղադրել է գրավոր հարցն ու պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հարց. Ինչպես գիտենք, քաղաքական կոռուպցիան լայնորեն տարածվում է բազմաթիվ ինստիտուտներում, և այս կապակցությամբ վերջին բացահայտումները ևս վկայությունն են առ այս՝ ամրագրված լինելով անգամ մի շարք հայտնի բանաձևերում: Այս համատեքստում Եվրոպական խորհուրդը և Եվրոպական հանձնաժողովն ինչպիսի առաջնահերթություններ են սահմանել: Պատասխան. Շնորհակալություն գրավոր հարցի համար՝ կապված քաղաքական կոռուպցիայի համատեքստում ԵՄ առաջնահերթությունների հետ: ԵՄ հակակոռուպցիոն ջանքերը կենտրոնացած են հետևյալ հիմնական սկզբունքների վրա՝ ԵՄ հորիզոնական և սեկտորալ հակակոռուպցիոն օրեսնդրության և քաղաքականության ակտիվացում, ԵՄ անդամ-պետություններում հակակոռուպցիոն գործունեության հետ կապված մոնիտորինգի իրականացում; ազգային մակարդակում հակակոռուպցիոն միջոցների իրականացմանն ուղղված աջակցություն՝ ֆինանասավորման, տեխնիկական օժանդակության և փորձի փոխանակման միջոցով; հակակոռուպցիոն քաղաքականւթյան համար ապացույցների քանակական բազայի բարելավում: ԵՄ գործունեության մասին պայմանագրի 83-րդ հոդվածը կոռուպցիան սահմանում է որպես «եվրո հանցագործություն»` թվարկելով այն առավել ծանր հանցագործությունների ցանկում, որն ունի անդրասահմանային չափումներ և որի սահմանման համար կարող են նշվել քրեական հանցագործությունների և սանկցիաների նվազագույն կանոններ: Վերջին տարիներին ԵՄ-ն ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացման համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք ուղղված են ԵՄ ֆինանսական հետաքրքրություների պաշտպանությանը խաբեություններից և կոռուպցիայից՝ ուժեղացնելով ադմինիստրատիվ և քրեական ընթացակարգերը, հիմնելով նաև Եվրոպական հանրային դատախազությունը: Նախաձեռնվել է նոր օրենսդրություն, որը նպատակ ունի ապահովել սառեցումները և կոնֆիսկացիոն օրդերների կատարումը, փողերի լվացման քրեականացումը, ԵՄ սահմաներից դուրս կանխիկ գումարների վերահսկողությունը, ինչպես նաև փողերի լվացման դեմ օրենսդրության ուժեղացումը: Վերջերս, ԵՄ-ն առաջարկել է դիրեկտիվ, որը կնպաստի օրինապահ մարմինների հասանելիությանը բանկային հաշիվների տեղեկատվությանը, ինչպես նաև օրինապահ մարմինների, ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակմանը՝ նպատակ ունենալով հայտնաբերել, հետաքննել որոշակի քրեական հանցագործություններ: ԵՄ-ն վերջերս նաև առաջարկել է դիրեկտիվ՝ տեղեկատվություն փոխանցող անձանց պաշտպանության հետ կապված: Ի լրումն, կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը հանդիսանում են Տնտեսական կառավարման հետ կապված Եվրոպական Սեմեստրային ցիկլի հիմնական տարրը, ինչը և հանդիսանում է ԵՄ և իր անդամ-պետությունների միջև տնտեսական քաղաքականության շուրջ հիմնական երկխոսությունը: Օրինակները ներառում են ԵՄ անդամ-պետությունների արված առաջարկները, որոնք նպատակ ունեն հաղթահարել ոչ արդյունավետ հանրային գանձումները, ուժեղացնել կանոնները՝ կանխարգելելու շահերի բախումները, վերանայելու կոռուպցիոն իրավախախտումների սահմանափակման օրենքները կամ էլ լուծելու առողջապահության ոլորտում ոչ ֆորմալ վճարումներին վերաբերող հարցերը»:

Նմանատիպ նյութեր