2117 դիտում
15:08 23-04-2019
Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին. Արմեն Աշոտյանի հարցին ԱԳՆ-ն չի պատասխանել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԳՆ-ն շարունակում է լռել՝ չպատասխանելով իրենց հարցերին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է:
Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում:
Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին:
Հիշեցնեմ, որ այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ և ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը:
Դեռ շաբաթներ առաջ մեր ԱԳՆ-ին հացեր էի ուղղել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին՝
1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:
2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարում են Հայաստանին և համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ:
Չեմ ուզում առաջ ընկնել և տալ գնահատականներ, բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես...»:
Նմանատիպ նյութեր
5250 դիտում
19:45 29-08-2018
Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը պատասխանել է Արմեն Աշոտյանի հարցին
28884 դիտում
14:54 27-02-2015
Արդյո՞ք իրեն անպարտելի համարող Nissan-ի օրինախախտ վարորդը Արմեն Աշոտյանի քրոջ որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
913 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին