211652_close_icon
views-count2904 դիտում article-date 09:20 30-08-2018

Ավագանու ընտրություններին կմասնակցի 4 դաշինք և 9 կուսակցություն․ ՔՊ-ն՝ դաշինքով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 4 դաշինք և 9 կուսակցություն: Ամենամեծ անակնկալներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այլ դաշինքով ընտրություններին մասնակցելու հանգամանքն էր: Ինչպես հայտնի դարձավ երեկ՝ ՔՊ-ն մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում են «Առաքելություն» կուսակցությունը և տարբեր անհատներ, որոնք ակտիվ են եղել թավշյա հեղափոխության օրերին: Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ «Առաքելություն» կուսակցությունը 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ դաշինք էր կազմել ԲՀԿ-ի հետ. այն «Ծառուկյան» դաշինքի մաս է, բայց ավագանու ընտրություններում մեկ այլ քաղաքական ուժի հետ է համագործակցում: ՔՊ-ն էլ, թեև ԱԺ ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ «Ելք» դաշինքն է կազմել, հիմա նրանց հետ գործընկերային հարաբերություններ չունի: Եվ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցություններն այս ընտրություններին մասնակցում են «Լույս» դաշինքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավելի քան 100 հոգանոց ցուցակ ներկայացրել է երեք ուժ՝ «Իմ քայլը», «Լույս» դաշինքները և ԲՀԿ-ն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր