71215 դիտում
11:42 30-08-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. դանակահարվել է դպրոցական. Չարենցավանցիներն ասում են. «Եթե իրավիճակ է փոխվել ու բոլորը օրենքի առջև հավասար են, ապա թող ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության Սևանի բաժնի պետի անուղղելի տղայի «բեսպրեդելի» դեմն առնեն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 27-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում վիրավորը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Կոտայքի մարզում՝ տան տանիքում գործ անելիս անզգուշաբար մեխի վրա ընկնելու հետևանքով: Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Ա. Խ.-ն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաջորդ օրը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Ա. Խ.-ի ասածը իրականությանը չի համապատասխանում: Նա դանակահարվել է օգոստոսի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 6-րդ դպրոցի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ նրան դանակահարել է Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Սարգիս Թադևոսյանը:
Ոստիկանները նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել են նաև դրդապատճառը: Այդ օրը Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի բնակիչ, 44-ամյա Արտակ Բարեղամյանը իրենց շենքի դիմաց ավտոմեքենան արագ վարելու և իրեն վատ ձևով պատասխան տալու համար ձեռքով դեմքի մասում հարվածել է Ա. Խ.-ին: Վերջինիս հարվածելու վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում Չարենցավանի 6-րդ դպրոցի մոտ հանդիպել են Արայիկ Անտոնյանին, ում տվյալները ոստիկանությունը պարզում է, ով իր հետ բերած է եղել մի խումբ երիտասարդների:
Արդեն դպրոցի բակում այդ երիտասարդները ոտքերով, ձեռքերով, իսկ հետո արդեն քարերով բազմաթիվ անգամ հարվածներ են հասցրել տուժածի մարմնի տարբեր մասերին:
Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ այդ պահով էլ առանձին նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռազբորկեն կազմակերպել ու ղեկավարել է Չարենցավանում հայտնի, բազմաթիվ ռազբորկաների ակտիվ մասնակից Էդիկ Մանուչարյանը, ով ամեն անգամ ջրից չոր է դուրս գալիս:
Չարենցավանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, աում էին. «Էն որ ասում են՝ Քանի քեռին սաղա, քրոջ տղեն սնիկերս պիտի ուտի, էդ լրիվ տեղավորում է Չարենցավանում բազմաթիվ ռազբորկաների հրահրող ու մասնակից Մանուչարյան Վրեժի տղու՝ Էդոյի կերպարում:
Էդ ով չգիտի, որ ամեն անգամ Էդոն ջրից չոր է դուրս գալիս՝ շնորհիվ պապայի՝ Վրեժ Մանուչարյանի, ով աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Սևանի բաժնի պետ:
Դե եթե իրավիճակ է փոխվել ու բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ, թող Չարենցավանում հայտնի այս «տզրուկին» կարգի բերեն, հակառակ դեպքում կստացվ ի, որ գումարելիների տեղը փոխելիս՝ գումարը չի փոխվում»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
949 դիտում
09:50 29-06-2024
Եթե օրենքի և մահվան առջև որդիները հավասար չեն` այդ հայրենիքը դատապարտված է. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)