57908 դիտում
18:14 08-05-2020
Վճռաբեկ դատարանի աշխատակիցը քաղաքացուն սպառնացել է. «Նայե՛ք, ձեր գլխին չսարքենք, մենք ձեզ փող չունենք տալու», իսկ դուք ասում եք՝ իրավիճակ է փոխվել և բոլորն օրենքի առջև հավասար են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Վահան Հարությունյանը 7 տարվա արտագնա աշխատանքից հետո վերադարձել է հայրենի գյուղ և որոշել է զբաղվել անասնապահությամբ՝ հայրենիքում ապրելու և հայրենի գյուղը շենացնելու վճռականությամբ։
Վ․ Հարությունյանը ամուսնացած է։ Ունի 1 դուստր՝ ով սովորում է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, և 1 որդի՝ ով ծառայում է ՀՀ Զինված Ուժերում։
Անասնապահության համար անհրաժեշտ անասնակեր ձեռք բերելու համար Վահանը դիմել է Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին, ով զբաղվում է անասնակերի վաճառքով։ Ռ․ Մխիթարյանը Վ․ Հարությունյանից պահանջել է 6500 ԱՄՆ դոլար կանխավճար՝ խոստանալով ձեռք բերել անհրաժեշտ քանակությամբ անասնակեր և մնացած գումարը վերադարձնել։
2018թ․ից մինչ այսօր Ռ․ Մխիթարյանը Ռ․ Հարությունյանին վերադարձրել է 1000 ԱՄՆ դոլար և ուրիշ ոչինչ՝ ոչ անասնակեր, և ոչ էլ գումար։ Ավելին, Ռ․ Մխիթարյանը խուսափում է Վ․ Հարությունյանի հետ հանդիպումից, չի պատասխանում նրա զանգերին և հրաժարվում է վերադարձնել մնացած գումարը։
Որևէ այլ լուծում չգտնելով՝ Վ․ Հարությունյանը այցելել է Ռ․ Մխիթարյանի բնակարան, որտեղ հանդիպել է վերջինիս կնոջը՝ Մոնիկա Մանուկյանին, ով աշխատում է վճռաբեկ դատարանում։ Նա՝ Մոնիկա Մանուկյանը, հրաժարվել է գումարը վերադարձնելուց՝ ասելով, որ իրենք գումար չունեն՝ ուր ուզում եք դիմեք, մեկա չենք վախենում։ Եթե ոստիկանություն էլ դիմես օգուտ չունի։ Ինչ էլ որ լինի, մի զանգով հարցը կլուծեմ և նույնիսկ սպառնալով ասել է Վ․ Հարությունյանին․ «նայեք ձեր գլխին չսարքեմ»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Հարությունյանն ասում էր. «Ուզում եմ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով իմ բողոքի ձայնը հասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչու չէ, նաև հանրությանը, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպես են մարդկանց քցում, հետո էլ ահաբեկում և դրա մեջ ոչ ավել, ոչ պակաս վճռաբեկ դատարանի աշխատակից է:
Եթե պետք է այս ձև հարցերը լուծեն, ուրեմն Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել: Ես կարող եմ ի լուր աշխարհի հայտարարել, որ ամեն ինչ մնացել է նույնը, բայց միևնույն ժամանակ հավատի հույսով ուզում եմ սա դառնա պատկան մարմինների քննարկման առարկա»:
Արդեն տարիներ ձգվող այս պատմությունը կարծես թե լուծում չունի, իսկ Վ․ Հարությունյանը, ով, ի դեպ, առողջական լուրջ խնդիրներ ունի, գտնվում է անելանելի դրության մեջ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)