211652_close_icon
views-count2183 դիտում article-date 16:46 30-08-2018

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է 109.990.200 դրամի յուրացման դեպք

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ԿՕ և ՀՁ պահպանության գնդում ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից իրականացված ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում հիշյալ գնդի և տնտեսվարող մի շարք սուբյեկտների միջև կնքված պահպանության իրականացման պայմանագրերով նախատեսված գումարները գնդի արտաբյուջետային հաշվեհամարին չեն մուտքագրվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 109.990.200 դրամի վնաս, որից ծառայողական քննության ընթացքում վերականգնվել է 80.453.000 դրամը: Նկատի ունենալով, որ ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու և ոստիկանության ՊՊԳ վարչության ԿՕ և ՀՁՊ գնդի համապատասխան աշխատակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր