211652_close_icon
views-count6886 դիտում article-date 10:34 05-10-2018

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ընդհանուր 20.809.517 դրամի յուրացման դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնում և Արտաշատի բաժանմունքում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Արարատի պահպանության բաժնի 41 աշխատակիցների, առանց իրավական հիմքի, վճարվել է 2.760.000 դրամից ավելի դրամական oգնություն։ Պարզվել է նաև, որ Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը ստորաբաժանման 6 աշխատակցի և աշխատակից չհանդիսացող 2 անձի 18.047.037 դրամ ավելի է վճարել։ Պատճառված վնասը կազմել է ընդհանուր 20.809.517 դրամ։ Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել յուրացման միջոցով գումարներ հափշտակելու և պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն՝ կատարվածին քրեաիրավական գնահատական տալու համար։ ... Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր