211652_close_icon
views-count12136 դիտում article-date 10:36 31-08-2018

Արցախ գալու իմ նպատակներից մեկն Ադրբեջանի «սև ցուցակի» կազմն ընդլայնելն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Արցախում գտնվող եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը երեկ հայտարարեց, որ ցանկանում է ուղղել այն սխալը, որը թույլ է տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ օրեր առաջ Երևանում իր ելույթի ժամանակ բացահայտ չարտասանելով «Ցեղասպանություն» բառը: «Կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է, և միայն այն փաստը, որ Անգելա Մերկելն օրեր առաջ Հայաստանում էր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Գերմանիա, ղա արդեն շատ բանի մասին է վկայում»,- նշեց Մ. Զոնեբորնը: Ինչ վերաբերում է Արցախ այցելելուն, ապա նրա խոսքով, նպատակներից մեկն Ադրբեջանի «սև ցուցակի» կազմն ընդլայնելն է: «Ես տեղեկացա, որ այդ ցուցակում կան ավելի քան 700 անձինք՝ աշխարհի տարբեր երկրներից: Այդպիսով մենք ծրագրել ենք հաջորդ տարի Արցախ այցելել զբոսաշրջիկների մեծ խմբով և արդյունքում այդ ցուցակը հասցնել 1000-ի»,- նշեց պատգամավորը: «Ինձ համար շատ հիասթափեցնող է, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիվ հայտարարությունների վերաբերյալ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքներ չեն լինում: Ինձ համար ինքնորոշման իրավունքը հանդիսանում է հիմնարար իրավունք և դրա մասին խոսք լինել չի կարող»,- ասաց եվրախորհրդարանի պատգամավորը, նշելով, որ կանի ամեն ինչ, եվրոպայում Արցախի մասին հնարավորինս շատերին տեղեկացնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր