211652_close_icon
views-count3244 դիտում article-date 10:47 31-08-2018

Լիլիթ Մակունցն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վերջերս անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ավելի վաղ ՔՊ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հետաքրքիր է, սակայն, որ Մշակույթի նախարարության կայքում Լիլիթ Մակունցի կենսագրական տվյալների դիմաց արդեն իսկ մատնանշված է նրա կուսակցական պատկանելիության մասին, իսկ կառավարության կայքում նա շարունակում է անկուսակցական համարվել: Ի դեպ, եթե հիշում եք` ժամանակին նման տենդենց նկատվում էր նաև Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ նրա հետ պատշոն ստացած անկուսակցականները դարձան ՀՀԿ-ականներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր