211652_close_icon
views-count2012 դիտում article-date 17:25 01-12-2015

Աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը

Հանրահայտ ծանրամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու որոշման մասին: Ծանրամարտիկը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես` Առաքել Միրզոյանս,անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին և հավատալով պայծառ ապագա ստեղծելու հանրապետական գաղափարախոսությանը, այսօր` դեկտեմբերի 1-ին ընդունվեցի Հանրապետական կուսակցության շարքերը` լիահույս,որ իմ համեստ ներկայությամբ կօգնեմ հայրենիքիս, կմասնակցեմ ժողովրդիս երազանքները իրագործելու արդար գործին»:

Նմանատիպ նյութեր