211652_close_icon
views-count1730 դիտում article-date 12:47 31-08-2018

Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին

Բիզնես Արմենիայի և Սիրիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով երեկ երեկոյան Սիրիայի մայրաքաղաք են ուղարկվել արտահանման ենթակա ապրանքների նմուշներ ու կատալոգներ։ Հոկտեմբերի 6-15-ը Բիզնես Արմենիայի աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան արտահանող և արտահանման ներուժ ունեցող 34ընկերություններ կմասնակցեն Դամասկոսի միջազգային էքսպոյին՝ ներկայացնելովմեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտները։ «Սիրիան ակտիվ քայլեր է անում տնտեսության վերականգնման նպատակով։ Սա հայաստանյան տնտեսվարողների համար լավ փուլ է՝ շոշափելու մերձավորարևելյան շուկայի պահանջարկը։ Դրական արձագանքի դեպքում կարող ենք ակնկալել արտահանման պայմանագրեր»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի գործարար միջավայրի, զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տպագիր նյութեր։ Նմուշների առաքմանը նախորդել է Սիրիայում մեր երկրի դեսպան Արշակ Փոլադյանի և հայաստանյան գործարարների հանդիպումը՝ https://goo.gl/kES9C5 : [b]Հանրային կապերի թիմ[/b]

Նմանատիպ նյութեր