58068 դիտում
17:48 31-08-2018
Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացավ. ժամանել էին Արմավիրի մարզպետը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՉՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակչուհի 16-ամյա Ս. Մ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/30/1104094/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Արտակ Հարությունյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի 34 QT 696 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր –Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի սյանը, տապալել այն, առաջ ընթացել, մեկ այլ սյուն տապալել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունայնն ու նրա ուղևոր, 16-ամյա Ս. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:
Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանց հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանը:
16-ամյա ուղևորին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ընկած վիճակում:
Դեպքի վայր էին ժամանել նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ու Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարը:
Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+