211652_close_icon
views-count77639 դիտում article-date 10:24 31-03-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Վրաստանի 67-ամյա քաղաքացին Scania բեռնատարով կողաշրջվել է. նրան հիվանդանոց է տեղափոխել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 67-ամյա Թամազի Պոյկիձեն իր վարած Scania մակնիշի KZX 801 համարանիշի ավտոմեքենայով Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի Թալինի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Թ. Պոյկիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։ Իր ծառայողական ավտոմեքենայով վիրավորին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր