211652_close_icon
views-count103663 դիտում article-date 23:59 31-08-2018

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանի կենտրոնում. «գոլդ» համարներով Lexus-ում և Toyota Land Cruiser Prado-ում հայտնաբերվել են զենքեր. կան բերման ենթարկվածներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել մի քանի անձանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք եղել են Lexus մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են եղել Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արտաշես Գալստյանը, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Նազարյանը, Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Արթուր Սարգսյանը, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակիչ՝ 39-ամյա Վահե Ասլանյանը և Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հայկ Ադոնցը։ Ոստիկանները անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել են 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, իսկ Toyota Prado-ի մեջ հայտնաբերվել է «Տոզ 34 ԵՌ» տիպի, «Ֆաբարմ» և «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացաններ և 200-ից ավելի փամփուշտներ։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր