18298 դիտում
09:30 01-09-2018
ՀՀԿ-ականները մի քանի ամիս անց կդիմեն ՍԴ՝ ընդդեմ Փաշինյանի վարչապետության. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ շանտաժի և սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ-ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին:
Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձևակերպումներ չեն և ամենևին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ:
«Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. մի քանի ամիս անց սոցիալական խնդիրների բեռի տակ Փաշինյանը կկորցնի փողոցի անվերապահ աջակցությունը, ինչից օգտվելով՝ ՀՀԿ խմբակցությունը կնախաձեռնի ստորագրահավաք, կմտնի Սահմանադրական դատարան և կպահանջի Փաշինյանի՝ իշխանության գալը որակել որպես սահմանադրական կարգի տապալում, քանի որ իրենք քվեարկել են ժողովրդական զանգվածների շանտաժի ու վրեժխնդրության սպառնալիքների տակ:
Թերևս այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ՝ նման կերպ հույս ունենալով երկար ժամանակ պահել հասարակության վստահությունն իր նկատմամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5412 դիտում
09:41 24-06-2021
Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Նիկոլ Փաշինյանի վարչապետության հաշիվը. «168 ժամ»
5024 դիտում
10:13 07-04-2018
ՀՀԿ-ի մուտքերն ու ելքերը. 2017-ին ՀՀԿ-ականները 433 մլն դրամ անդամավճար են մուծել. «Փաստ»
Այս բաժնից
1093 դիտում
08:50 10-12-2024
Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ»
1387 դիտում
08:00 10-12-2024
Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են. «Փաստ»
5257 դիտում
10:30 09-12-2024
Ստեփանավանի բժշկական կենտրոնը հյուրընկալել է ճանաչված պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ