211652_close_icon
views-count4216 դիտում article-date 10:33 02-09-2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը և կապերի խորացմանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն Արցախում է՝ մասնակցելու ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր