211652_close_icon
views-count20272 դիտում article-date 23:01 03-09-2018

Շահեն Հարությունյանը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շանթ Հարությունյանի ընտանիքը չի պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտի դատական իշխանության աշխատանքին. նրանք նոր դատաքննություն են ակնկալում։ Այս մասին [url=https://news.am/arm/news/469209.html]NEWS.am[/url]–ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ «Որ Նիկոլ Փաշինյանն այդքան ասում է՝ ես չեմ զանգելու դատարան եւ հարձակվում են ինձ վրա՝ բա դու չգիտես, որ Նիկոլը սենց բան ա ասել, մենք չենք ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը զանգի դատարան, բայց դա չի նշանակում, որ զանգելը միակ լուծումն է, կան բազմաթիվ իրավական լուծումներ»,–ասաց Շահեն Հարությունյանը։ Հարցին, թե իրավական ինչ մեխանիզմներով են տեսնում հարցի լուծումը, Շահեն Հարությունյանը պատասխանեց՝ նոր դատաքննություն տեղի ունենա, դատախազությունը միջնորդի, որ վերաբացվի գործը. «Եթե պարզվի, որ Շանթը կատարել է հանցագործություն, թող պատասխանատվության ենթարկվի, բայց, ինչպես տեսնում ենք, դատախազությունը հայտարարել է, որ չկան այն հանգամանքները, ըստ որոնց պետք է Շանթ Հարությունյանի գործը բացվի» ։ Շահեն Հարությունյանի խոսքով՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին համարում է քաղբանտարկյալ, եթե դատախազը չի ցանկանում գործը վերաբացել, վարչապետը այլ լուծում կարող է առաջարկել։ «Վարչապետը թող մտնի ԱԺ, ասի՝ դատախազը դեմ է իմ կուրսին, փոխեք դատախազին»,– ասաց Շահեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները ճիշտ չեն ասում, թե իրենք Շանթ Հարությունյանին տալիս են ազատություն։ «Հասարակությանը մանիպուլյացնում են, Նիկոլ Փաշինյանը ասում է՝ մենք Շանթ Հարությունյանին տալիս ենք ազատություն, բայց սուտ է ասում, ազատություն չէ դա։ Միայն աննորմալ մարդու համար է առավոտյան 8–ից երեկոյան 8–ը ազատություն համարվում, օրինակ, Շանթ Հարությունյանը ժամը 21։00–ին պետք է լինի բանտում, բայց չի կարող, որովհետեւ 20։00–ին պետք է լինի բանտում»,– նկատեց Շահեն Հարությունյանը։ Նա հայտնեց, որ Շանթ Հարությունյանին առաջարկել են ոչ թե 24–ժամյա, այլ 12–ժամյա ազատություն. բաց ռեժիմ, ոչ թե պատիժը պայմանական ազատության մեջ կրելու հնարավորություն։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/469209.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր