13546 դիտում
19:54 22-06-2017
Շահեն Հարությունյանը մտավախություն ունի, որ իրեն կկալանավորեն ու պատիժը կկրի բանտում. aravot.am
Վարչական դատարանի որոշմամբ, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի չորս հայցերը կմիավորվեն մեկ գործում: Այս մասնին գրում է aravot.am կայքը:
Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Երևանի քաղաքապետարանի հերթական հայցի քննությունն այսօր էր, որը տեղի չունեցավ, քանի որ նախագահող դատավոր Դիլանյանը հայտնեց՝ Վարչական դատարանի դատավոր Զարիկյանից զեկուցագիր է ստացվել՝ իր վարույթում քննվող գործը դատավոր Դիլանյանի վարույթում քննվող գործին միավորելու մասին՝ դրանց փոխկապակցվածությունը պարզելու և կատարված իրավախախտումը ճիշտ գնահատելու համար: Նախագահող դատավոր Դիլանյանը զեկուցագիրը հիմնավոր համարեց և դատական նիստը հայտարարեց փակված:
Շահեն Հարությունյանի համար գործերի միացումը դրական կողմ ունի, ըստ նրա. «Եթե մինչև միացումը ինձ պետք է տուգանեին չորս անգամ, իսկ տուգանքը 100.000-300.000 դրամ է, հիմա մի անգամ կտուգանեն»:
Շահեն Հարությունյանին մտահոգում է այն՝ թե իրեն այս գործով մեկ, թե՞ չորս դատարանի վճիռ կուղարկեն.
«Քանի որ իմ նկատմամբ արդեն կա դատական որոշում, և պատիժը պայմանական է կիրառվել, պատիժը կրում եմ ազատության մեջ, չգիտեմ՝ պրոբացիոն ծառայությանը մի վճիռ են ուղարկելու, թե չորս, եթե ուղարկեն մի վճիռ, հնարավոր է՝ կալանավորման վճիռ չկայացվի, բայց եթե չորս վարչական խախտման մասին վճիռ ուղարկեն, արդեն պրոբացիոն ծառայությունը պետք է դիմի դատարան, որ ինձ կալանավորեն ու պատիժս շարունակեմ բանտում»:
Հիշեցնենք՝ քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաքներ և երթեր անցկացնելու համար:
Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր է ներկայացրել, որոնք, ինչպես այսօր պարզվեց, մեկ վարույթում կքննվեն: Շահեն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում.
«Չեմ իրազեկել, որովհետև իրազեկելու կարիք չի եղել, որովհետև ինքնաբուխ հավաքներ են եղել: Իրազեկումը պետք է լինի ոչ ուշ, քան հավաքից յոթ օր առաջ, բայց մարտի 16-ից յոթ օր առաջ չեմ իմացել, որ «Հաց բերողը» մահանալու է»:
Ամբողջությամբ՝ [url=http://www.aravot.am/2017/06/22/893341/]aravot.am[/url] կայքում:
Նմանատիպ նյութեր
3606 դիտում
11:18 24-02-2014
Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում
6595 դիտում
18:43 14-08-2018
Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ. Շահեն Հարությունյան․ Hayeli.am
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»