211652_close_icon
views-count3354 դիտում article-date 09:43 04-09-2018

Ջրպետկոմի նախագահի որդին ցանկանում է ՀԷԿ կառուցել՝ գյուղացիներին զրկելով ոռոգման ջրից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանը անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա ՀԷԿ կառուցել: Չնայած Հագվի գյուղի բնակիչները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ, Գաբայանը փորձում է ՀԷԿ-ի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն՝ իբրև թե ՀԷԿ-ի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը: Ինեսա Գաբայանը ջրպետկոմի նախագահն է, և նրան առաջին հերթին պետք է հուզի Հայաստանի բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու հարցը: Երբ իր տղան ուզում է մի ամբողջ գետ մտցնել խողովակի մեջ և դրանով գյուղացիներին զրկել ոռոգման ջրից, Գաբայանի անձնական շահը հակադրության մեջ է մտնում իր պաշտոնական պարտականությունների կատարման հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր