Գյուղացիներին խորհուրդ են տվել հաշվի առնել, որ ոռոգման ջուրը քիչ է լինելու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հայաստանի մի քանի շրջաններում գյուղապետարանները գյուղացիական տնտեսություններին խորհուրդ են տալիս այս տարի իրենց տնտեսությունը վարել այն հաշվարկով, որ ոռոգման ջուրը կարող է չբավարարել:
Դժվար է ասել սա «վերևի՞ց» եկող խորհուրդ է, թե տեղում մասնագետներն իրենց նախաձեռնությամբ են դա անում: Խնդիրն այն է, որ ձմեռային տեղումների խիստ անբավարար մակարդակն իրոք կարող է լուրջ խնդիրներ առաջացնել զգալի թվով համայնքներում:
Այս պահին իրենց համայնքների գյուղացիներին նման խորհուրդ են տվել Արարատի, Արտաշատի և Արագածոտնի մարզի մի քանի տասնյակ գյուղերի գյուղապետներ և ագրոնոմներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]