211652_close_icon
views-count5770 դիտում article-date 11:26 04-09-2018

Հայտնի է Փաշինյան-Պուտին հանդիպման օրը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում: Կողմերը բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցություններ կունենան: Ինչպես հաղորդում է Известия-ն, այդ մասին տեղեկությունը գործակալությանը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Սա կլինի Ն. Փաշինյանի երրորդ այցը Ռուսաստան. ավելի վաղ նա Պուտինի հետ հանդիպել էր մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ապա հունիսի 13-ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության շրջանակում:

Նմանատիպ նյութեր