211652_close_icon
views-count2059 դիտում article-date 19:32 05-09-2018

Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ ԳՇ կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից»:

Նմանատիպ նյութեր