211652_close_icon
views-count1168 դիտում article-date 21:45 25-08-2023

Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Արմեն Ավթանդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- նշված  է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր