211652_close_icon
views-count9241 դիտում article-date 13:52 06-09-2018

Կառավարությունը հավանություն տվեց Վալերիյ Օսիպյանի ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթին

Կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունման նախագծին: «[url=https://armenpress.am/arm/news/946228.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, Օսիպյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի և ՀՀ վարչապետի 17.05.2017 թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է»,- ասաց Օսիպյանը: .

Նմանատիպ նյութեր