2910 դիտում
21:14 06-09-2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Կորեայի դեսպանատան լիազոր նախարար, մշակութային գծով խորհրդական Կիմ Իլ Հվանգին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի դեսպանատան լիազոր նախարար, մշակութային գծով խորհրդական Կիմ Իլ Հվանգին (նստավայրը՝ Մոսկվա):
Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը, այդ թվում նաև՝ հայկական կոխ և կորեական թաեքվոնդո ազգային մարզաձևերին առնչվող հարցեր: Քննարկվել են Սեուլում 2019 թվականին դեսպանատան կողմից նախատեսվող հայկական մշակույթի և սպորտի փառատոնի կազմակերպչական հարցեր:
Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրին, նախարար Լևոն Վահրադյանի և իր անունից պատրաստակամություն է հայտնել սպորտի ոլորտում Հայաստանի և Կորեայի փոխգործակցությունն ավելի սերտացնելու, նոր և հետաքրքիր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Պարոն Հվանգը, նախքան հանդիպումը դիտելով հայ թաեքվոնդոյիստների մարզումները, նախարարի տեղակալին է փոխանցել իր գոհունակությունը՝ ընդգծելով հայ մարզիկների պատրաստվածությունը և մարզական վարպետության բարձր մակարդակը:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
19:54 03-12-2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին