211652_close_icon
views-count63039 դիտում article-date 18:42 06-09-2018

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. ժավելի սպիրտով բարձված բեռնատարից ուժեղ արտահոսք է սկսվել. ժամանել են ոստիկաններ, փրկարարներ ու բնապահպաններ. մարզպետարանն ու քաղաքապետարանը «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում իրանական համարանիշներով բեռնատար ավտոմեքենային կցված ցիստերնից ուժեղ արտահոսք է սկսվել, ինչը լցվել է ոչ միայն ճանապարհի վրա այլև հարևանությամբ անցնող գետը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտ հրամանատար Գեղամ Մարգարյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև մի քանի բնապահպաններ: Վերջիններս փորձում են պարզել, թե արդյոք արտահոսքի հետևանքով շրջակա միջավայրը վնասներ կրել է, թե ոչ; Տեղում տեղեկություններ են ստացվել որ հայտնաբերվել են մի քանի սատկած ձկներ և այդ տեղեկությունը ոստիկանությունը, փրկաարներն ու բնապահպանները այս պահին պարզում են: Զարմանալի է, որ մինչև այժմ Վայոց Ձորի մարզպետարանից ու Վայքի քաղաքապետարանից ոչ մի ներկայացուցիչ չկա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր