49115 դիտում
15:13 07-09-2018
Ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց ծառայությունում աշխատել ցանկացողների քննության երկրորդ փուլը. հանձնաժողովի նախագահը սիրված «Մենավոր ընկուզենի» ֆիլմի էպիզոդիկ դերասանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց ճանապարհային ոստիկանությունում աշխատել ցանկացողների քննության երկրորդ փուլը։ Այս փուլում ՃՈ ղեկավար կազմը ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալներ, ոստիկանության գնդապետներ Արթուր Տոնոյանի և Արմեն Խաչատրյանի, ինչպես նաև իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանի և հանձնաժողովի նախագահ, ՃՈ կադրերի պետ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ մանրակրկիտ «տնտղում են» թեկնածուներին՝ ստուգելով նրանց ոչ միայն իրավական գիտելիքները, այլ նաև մարդկային ու բարոյական։
Թեկնածուները պատասխանում են ցանկացած հարցի, այդ թվում՝ աշխարհագրությունից, մաթեմատիկայից, հայ գրականությունից, պատմությունից, ճանապարհային երթևեկության կանոններից, քրեական և քրեադատավարական օրենքների իմացությունից։
Հետաքրքիր է, որ հանձնաժողովի նախագահ Ն. Եղիազարյանը գրեթե բոլորից հետաքրքրվում է, թե նրանք հայկական սիրված որ ֆիլմերն են գերադասում նայել։ Շատերը պատասխանում են՝ բազմաթիվ սիրված ֆիլմեր, իսկ հանձնաժողովի նախագահն էլ հետաքրքրվում է, թե արդյո՞ք նրանք նայել են ժողովրդի սիրելի հայտնի «Մենավոր ընկուզենի» ֆիլմը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ հարցի տակ թաքնված ինչ-որ բան կա. պարզվում է՝ Ն. Եղիազարյանը «Մենավոր ընկուզենի» ֆիլմում Նավասարդի կերպարում էպիզոդիկ դեր է խաղացել, երբ ավտոմեքենան միայնակ տեղաշարժում է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
Նմանատիպ նյութեր
6303 դիտում
21:32 05-09-2018
Ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց ծառայությունում աշխատել ցանկացողների քննության երկրորդ փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
37938 դիտում
17:52 25-01-2019
Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ծառայությունում աշխատել ցանկացողների քննության առաջին փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ