211652_close_icon
views-count25191 դիտում article-date 16:47 05-02-2019

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ՃՈ-ում աշխատել ցանկացողների քննության երկրորդ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 5-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ստորաբաժանումում աշխատել ցանկացող քաղաքացիների քննության երկրորդ փուլը: Նախքան քննության մեկնարկը դիմորդների հետ հանդիպեց ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Նա պատասխանեց հարցերին, ներկայացրեց քննության ընթացակարգն ու մաղթեց հաջողություն: Մասնակցում էին քննության առաջին փուլում ամենաբարձր ցուցանիշներ ապահոված քաղաքացիները: Քննության այս փուլը ընդհանուր գիտելիքների ստուգում է: Հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղում ճանապարհային ոստիկանությունում ծառայել ցանկացողներին: Փետրվարի 5-ին մասնակցում էին դիմորդներից 26-ը: Քննության ողջ ընթացքը տեսաձայնագրվում էր: Հիշեցնենք, որ առաջին փուլում դիմորդները լուծում են ճանապարհային երթևեկության վերաբերյալ թեստ: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության միջին խմբի պաշտոններում ծառայության անցնելու համար դիմել է 169 թեկնածու: Նրանցից միայն 71-ին է հնարավորություն տրվել մասնակցելու քննություններին: Մնացած թեկնածուների դիմումներին ընթացք չի տրվել մասնագիտության, տարիքի, զինծառայության պիտանելիության հետ կապված խնդիրների պատճառով: Քննության մասին առավել մանրամասն՝ առաջիկա թողարկումներից մեկում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+

Նմանատիպ նյութեր