84200 դիտում
21:28 07-09-2018
Ոստիկանությունը ինչպես միշտ ինքնամաքրվում է. Ավանում «Վիվարո» բուքմեյքերական կետի աշխատակցի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակման կասկածանքով կալանավորվել է քրեական հետախուզության օպելիազորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 28-ամյա Սուրեն Գինովյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գորոծող «Վիվարո» բուքմեյքերական կետում այս տարվա սեպտեմբերի 4-ին և հուլիսի 30-ին զինված, դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գինովյանը, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ նախ համայնքային ոստիկան, այնուհետև քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, հրաժարվել է ցուցմունք և բացատրություն տալ:
Եթե դատարանը բավարարի քննչական բաժնի միջնորդությունը, ապա Ս. Գինովյանը տեղափոխվելու է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (ոստիկանների բանտ):
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/06/1104675/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով «Վիվարո Հոլդինգի» անվտանգության պետի հետ, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էին բերման ենթարկել Երևանի բնակիչ Սուրեն Գ.-ին:
Վերջինս կասկածվում էր այս տարվա հուլիսի 30-ին և սեպտեմբերի 4-ին Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետում զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա եղել էր Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով և ավտոմեքենայի խուզարկման ժամանակ այնտեղ հայտնաբերվել է ատրճանակ փամփուշտատուփով, որի մեջ եղել է թվով 8 փամփուշտ, ինչպես նաև գլխարկ և մի քանի ավտոմեքենայի համարանիշներ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Սուրեն Գ.-ն ձերբակալվել էր:
[b]Կասկածյալ, 28-ամյա Սուրեն Գինովյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0145800001536341631232296.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+