69657 դիտում
10:27 10-09-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Lexus-ը և ВАЗ 21101-ը. կա 5 վիրավոր. ավտոմեքենաների վրայից համարանիշները հանել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մայակովսկի գյուղի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Յուրա Շառոյանի վարած Lexus մակնիշի 77 ZV 757 համարանիշի և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Գալստյանի վարած ВАЗ 21101 մակնիշի 35 MF 460 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յու. Շառոյանը, Ն. Գալստյանը, վերջինիս ուղևորներ՝ Արամուս գյուղի բնակիչներ, 24-ամյա Ռոման Մեսրոպյանը, 24-ամյա Արշակ Խաչատրյանը և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վահագն Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո ավտոմեքենաների վրայից համարանիշները հանել էին, սակայն քննիչի կողմից հայտնաբերվեց համարանիշները և տեղադրվեց մեքենաների վրա։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+