211652_close_icon
views-count14250 դիտում article-date 13:20 10-09-2018

Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց. Tert.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 7-ին քննվել է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/10/Hayk-sargsyan/2786704]tert.am[/url]-ը։ Այսօր դատարանը հրապարակեց դատական ակտը, համաձայն որի՝ Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր