211652_close_icon
views-count3098 դիտում article-date 15:03 10-09-2018

ԱՄԷ-ում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2018թ. սեպտեմբերի 6-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության նախաձեռնությամբ, Աբու Դաբիի Ինտերկոնտինենտալ հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը, ով ավելի քան վեց ու կես տարի ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը Արաբական Միացյալ Էմիրություններում: Ներկա էին ԱՄԷ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄԷ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես եկավ ԱՄԷ ԱԳ փոխնախարար Ահմադ ալ Զահերին, որին հաջորդեց դեսպան Ղարիբջանյանի շնորհակալական խոսքը: Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր