211652_close_icon
views-count3029 դիտում article-date 21:03 10-09-2018

Բենզասղոցով հատել է կանգուն ծառ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել 1986 թ. Հովնան Ա.-ի վարած «ԻԺ-21 251» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 1 խմ փայտանյութով, որի համար նա փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մոտ 10 օր առաջ Դսեղ գյուղի հարակից «Օհանի թալա» կոչվող հանդամասից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ: Նույն օրը Հովնան Ա.-ն իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր