211652_close_icon
views-count2848 դիտում article-date 16:59 10-09-2018

Ռուսական ռազմակայանի դիպուկահարները Հայաստանի լեռներում ոչնչացրել են պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում անցկացված հատուկ մարտավարական վարժանքի ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու թեթեւ զրահավոր տեխնիկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները միայնակ, զույգերով ու խմբերով խոցել են պայմանական հակառակորդի շարժվող եւ առավելագույն հեռավորության վրա գտնվող թիրախները: Դիպուկահարները տեղանքի վարակված տեղամասերի հաղթահարման առաջադրանքներ են կատարել ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության անհատական միջոցների կիրառմամբ, ինչպես նաեւ բուժօգնություն են ցուցաբերել պայմանականորեն վիրավորված զինծառայողներին եւ նրանց տարհանել «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի ուղղաթիռների օգտագործմամբ: Հատուկ ուշադրություն Է դարձվել քողարկման, մարտադաշտում գաղտնի տեղաշարժման, թիրախների հետախուզման եւ դրանց հեռավորության որոշման, ցերեկային ու գիշերային ժամերին տեղանքի տարբեր պայմաններում դիպուկահար հրացաններից մինչեւ 2000 մետր հեռավորությամբ հրաձգության բալիստիկ պայմանների վրա: Ընդամենը ռուսական զորամիավորման հատուկ մարտավարական վարժանքներին մասնակցել են հարյուրից ավելի զինծառայողներ, ներառյալ հաստիքային ու արտահաստիքային դիպուկահարներ:

Նմանատիպ նյութեր