211652_close_icon
views-count1906 դիտում article-date 14:39 11-09-2018

«Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Շանթ 2018 զորավարժություն»: Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, Աշխատակազմում իրականացրել է Պլանով նախատեսված միջոցառումները: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աշխատակազմի ղեկավար կազմն իրազեկվել է զորավարժության շրջանակներում համապատասխան պլանով նախատեսված իրականացման ենթակա գործողությունների մասին: Ձեւավորվել են անհրաժեշտ աշխատանքային խմբերը, նշանակվել են դրանց ղեկավարներն ու սահմանվել են հատուկ գործառույթները: Անցնելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի՝ Աշխատակազմի ղեկավարի կողմից առանձին ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ: Մասնավորապես, • Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է միջազգային գործընկեր խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին տրամադրելու նպատակով արդիականացնել ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվական փաթեթը, որը կբովանդակի հայկական կողմերի հստակ դիրքորոշումը եւ հիմնավորումը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացությունը որպես պետական քաղաքականություն ներկայացնող փաստերը: • Կապ հաստատել Հետազոտական եւ տեղեկատվական միջխորհրդարանական կենտրոնի (Inter-Parliamentary Research and Information Network) հետ: Գործընկերներին տեղեկացնել զարգացող գործընթացների հետ կապված տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության մասին: • Ապահովել օպերատիվ քառալեզու տեղեկանքների պատրաստում՝ իրավիճակի վերաբերյալ գործընկեր խորհրդարանների համապատասխան ստորաբաժանումներին տրամադրելու նպատակով: • Շուրջօրյա ռեժիմով իրականացնել արտաքին տեղեկատվական հարթակների մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել մեկ ժամյա պարբերականությամբ: • Գործընկեր կազմակերպությունների մասնագետների ներգրավմամբ իրականացնել ադրբեջանալեզու կայքերի եւ սոցիալական ցանցերի մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել երկու ժամյա պարբերականությամբ, իսկ հրատապ գնահատվող տեղեկատվության պարագայում՝ անհապաղ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր